27/08/2026

EU – Armenia

«Ամերիկյան կողմը ԿՀՎ տնօրենի Մոսկվայի բանակցությունների արդյունքներից դժգոհ» է

Նախօրեին Մոսկվայում ամերիկյան ինքնաթիռի վայրէջքից «տեղեկություն չունեցող» Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ռետկլիֆի և ՌԴ նախագահ Պուտինի միջև «շփում ծրագրված» չէր, իսկ «Վաշինգտոն փոստի» համար պարզաբանել է, որ «այցը կապված է երկու երկրների հատուկ ծառայությունների շփումների հետ»։

Այլ աղբյուրներ, մինչդեռ, հայտնել են, որ Ռետկլիֆի Մոսկվա այցից «երկու օր առաջ Պուտինի մասնակցությամբ մեծ միջոցառում է հետաձգվել»։

Միջազգային մամուլը քննարկում է ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի երեք հնարավոր նպատակները։ Առաջնային է դիտվում այն, որ նա «կարող էր Պուտինին զգուշացում փոխանցել»։

Ըստ այդմ, Միացյալ Նահանգները «հետախուզական տեղեկություններ է ստացել, որ Կրեմլը կարող է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի դեմ սահմանափակ սադրանքի դիմել, որպեսզի փորձարկի դաշինքի պատրաստակամությունը»։ Axsios-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը «հետախուզական տեղեկություններ է փոխանցել Լեհաստանին և մերձբալթյան երկրներին»։

Երկրորդ վարկածի համաձայն՝ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցը «կապված է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների հետ»։ Ռուսաստանը շարունակում է մնալ Իրանի ոչ միայն անվտանգային, այլև առևտրատնտեսական առանցքային գործընկերը։

Վերջին մի քանի շաբաթներին արևմտյան մամուլը մի քանի անգամ անդրադարձել է Կասպից ծովով Ռուսաստան-Իրան և հակառակ ուղղությամբ իրականացվող «անվերահսկելի բեռնափոխադրումների» մասին։

Մի շարք աղբյուրներ հայտնել են, որ Մոսկվայում նկատվել է ԱՄՆ դեսպանատան «ավտոշարասյան արտառոց երթ», որ իրականացվել է ՌԴ Պետական պահպանության ծառայության հսկողության ներքո։ Ենթադրվում է, որ ԿՀՎ տնօրենի այցի նպատակը «անազատության մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու փոխանակումն» է եղել։

Ամանաէականը, թերևս, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովի բացահայտումն է, որ ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ռետկլիֆը այցելել է Մոսկվա, և դա տեղի է ունեցել «հատուկ ծառայությունների շփումների» շրջանակում։

ՏԱՍՍ-ը, մինչդեռ, հայտնել է, որ Ռետկլիֆի Մոսկվա այցը հաստատելու մասին իր «խնդրանքին ԿՀՎ-ից պատասխան դեռևս չի ստացվել»։ Կարելի է ենթադրել, որ «ամերիկյան կողմը բանակցությունների արդյունքներից դժգոհ» է։