Բլոգեր Միկա Բադալյանը գրում է․
«Իմ տեղեկություններով՝ առաջիկա օրերին կկայանա Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի հանդիպումը, որը նախաձեռնել է հայկական կողմը։ Սակայն Կրեմլում ոչ ոք պատրաստ չէ ընդունել Փաշինյանին, և հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա Բիշքեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։
Ներկայումս դժվար է հասկանալ, թե ինչն է Փաշինյանին մղում Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպմանը։ Թվում է, թե նրա սակարկության միակ առարկաները քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանը, Գարիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանն են։ Ի դեպ, վերջինս կալանավորվել է հանդիպման համաձայնեցումից հետո, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Փաշինյանի փորձը՝ ստեղծել «փոխանակման ֆոնդ»։
Հիշենք նաև, որ վաղը տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դատական նիստը, որոնց աջակցության համար Մոսկվայում բողոքի ակցիա կանցկացվի։ Փաշինյանը կարծում է, որ «փոխանակման ֆոնդը» ծրագրի վերջին հաղթաթուղթն է։
Այս դիրքորոշման կենսունակությունը կախված կլինի հանդիպման արդյունքից, բայց իմ կարծիքով՝ այն Նիկոլին ոչինչ, ոչ մի լավ բան չի բերի, բայց կարող է առաջացնել դաժան նեգատիվ ու նոր պատժամիջոցներ։ Փաշինյանը փորձում է ցուցադրել իր ուժը՝ ընդորում չունենալով դրա համար որևէ հիմնավորում, իսկ դա, ասեմ, բավականին խղճալի է թվում։ Մինչդեռ, Հայաստանը և հայ ժողովուրդը ստիպված կլինեն վճարել այս շոուի համար»։

Բաց մի թողեք
Մարդու փորը ինչքան պիտի ցավի, որ նման խոսույթը չկանգնեցնի. Տեսանյութ
Չեմ կարող այլևս լսել այդ բարբաջանքները և ոչինչ չանել
Ինչու են քնում դիրքերում․ Սեյրան Օհանյանի դիտարկումները