Նոյեմբերի 30-ին Իջեւան խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ կլինեն:
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Մեր տեղեկություններով, քաղաքապետի իշխանական թեկնածուն գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանն է, իսկ ընդդիմությունը դեռ չի կողմնորոշվել, չնայած Սամվել Կարապետյանի վարկանիշն Իջեւանում բավականին բարձր է, եւ դա նաեւ նրանով է պայմանավորված, որ նրա մայրն Իջեւանի Գանձաքար գյուղից է, իսկ Կարապետյանը տեղի բնակիչների համար շատ բարեգործություններ է արել, եւ նրան մարդիկ սիրում ու վստահում են:
Մեր աղբյուրն ասում է, որ Մամիկոն Ասլանյանի մայրը նույնպես Իջեւանից է, եւ Ասլանյանը եւս Իջեւանում հարգանք է վայելում: Ուստի «Ուժեղ Հայաստանն» ունի բավականին լավ շանսեր: Դա է պատճառը, որ Արթուր Ճաղարյանը բավականին անհանգիստ է: 5 տարի շարունակ Իջեւանի համար ոչինչ չանելով, նա ՔՊ-ի օրինակով, վերջին ամիսներին գործի է անցել․ շենքերի վերելակներն է փոխում, Իջեւանի կենտրոնում հին լողավազանն է նորոգել, բազմաբնակարան շենքերն է նորոգում, որ բնակչությունից քվե կորզի:

Բաց մի թողեք
Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում
Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը»
Վերջանալու ծրագիր՝ քայլ առ քայլ