Դավիթ Մինասյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը մամուլում ստացել է «երկվորյակների գործ» անվանումը, 2026 թ. ապրիլից դատարանում է: Մինչ օրս 2 նիստ է տեղի ունեցել:
Հրապարակ թերթը գրել է․ «Տեսաձայնագրությունը պետք է դիտեինք, բայց տեխնիկական խնդիր կար, եւ նիստը հետաձգվեց: Դատաքննության փուլում ենք, ապացույցների հետազոտման ընթացքում»,- ասում է Սուրբ Աննա եկեղեցու հերոսի՝ Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Դավիթը, որը եզակի աշակերտ էր, լավ սովորող, ստիպված բաց է թողնել ընդունելության քննություններին մասնակցությունը, քանի որ կալանքի պատճառով առողջական վատ վիճակում է հայտնվել: Փաստաբանն ասում է, որ նա չի հուսահատվում, պարապում է, որ բուհ ընդունվի, հեռակա բաժին: «Իմ պաշտպանյալի մեղադրանքում ոչինչ չի փոխվել: Ակնկալում ենք անաչառ քննություն»,- ասում է Լուսինե Մարտիրոսյանը:
Հիշեցնենք․ Ծաղկազարդի տոնին՝ մարտի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի, նրա անվտանգության աշխատակիցների եւ հավատացյալների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում հարուցվել էր գործ՝ «ծանր հանցագործություն» որակմամբ: Երկվորյակներից մեկը՝ Դավիթ Մինասյանը, ընդամենը դժգոհել էր հրմշտոցից, որն առաջացրել էին հավատացյալների մեջ մխրճվող վարչապետն ու նրա թիկնապահները: Դավիթը նրանց ասել էր՝ «մի հրեք, ուզում եմ կանգնել եկեղեցու մեջտեղում»։ Վարչապետին էլ ասել էր՝ «այդպես մի նայիր ինձ», սակայն, ըստ մեղադրանքի, փորձել է հարվածել նրա «սուրբ» ուսին, թափահարել է մատը։
Այն, որ Փաշինյանի թիկնապահները կոպտորեն հրել են հավատացյալ ժողովրդին՝ նրանց ցավ ու անհանգստություն, տագնապ պատճառելով, որեւէ իրավական գնահատականի չի արժանացել ու չի էլ արժանանա:
Բայց Դավիթ Մինասյանին, որն այդ պահին նույնիսկ չափահաս էլ չէր, եւ ընդդիմադիր գործիչ Գեւորգ Գեւորգյանին, որն այդ պահին այնտեղ է եղել ու փորձել է պաշտպանել երիտասարդին, ներկայացրել են խուլիգանության եւ պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը միջամտելու մեղադրանքներ: Իրավապաշտպանների պնդմամբ՝ տեղի ունեցած միջադեպը չի համապատասխանում նման խիստ իրավական որակմանը։

Բաց մի թողեք
Կոռնիձորի վարչական ղեկավարը փորձում է հերքել իր խոսքերը․ Ձայնագրություն. Aravot.am
102-րդ ռազմաբազան մեզ պե՞տք է արդյոք. . տարածք ու հայրենի՞ք, թե՞ պետություն ու ինքնիշխանություն. ՀԺ
«Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»․ Կոռնիձորի վարչական ղեկավար