Մեղրիում գնալով նախընտրական կրքերը թեժանում են։ Մեր տեղեկություններով, հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնելու ԶՊՄԿ-ից երկու տարի առաջ ազատված գնումների բաժնի պետ Սերգո Գալստյանը, որին մեղադրում էին ինչ-ինչ ֆինանսական կեղծիքների մեջ։
«Հրապարակ» թերթը գրել է․ Օրերս նա Մեղրիում հավաք է նախաձեռնել ու սեփական կուսակցությունն է բացում՝ «Խաղաղության խաչմերուկ» անունով։ Ըստ գործող կարգի, կուսակցություն հիմնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվեր մոտ մեկ ամիս առաջ՝ azdarar.am կայքում։
Չնայած մենք համակարգում չգտանք «Խաղաղության խաչմերուկ» անունով կուսակցություն, բայց այս տարվա հունիսին գրանցվել է «Խաղաղության խաչմերուկ» ՍՊ ընկերություն։ Ըստ պետռեգիստրի բաց տվյալների՝ ընկերության հասցեն նշված է Սերգո Գալստյանի Մեղրիի հասցեն։
Ի դեպ, ՀՀ ընտրողների ռեգիստրում նույնպես Սերգո Գալստյանը գրանցված է այդ հասցեում։ Նա 41 տարեկան է, ունի բիզնեսներ։

Բաց մի թողեք
Խոփը քարին դեմ առավ
Սաքունցը, Հայաստանը թողած, Բուրկինա Ֆասոյով եւ միջազգային դատարանով է զբաղված
«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը