29/08/2026

EU – Armenia

Նորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ձորակում․ Լուսանկար

Երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 16։00-ի սահմաններում Նորավանք տանող ավտոճանապարհի 2-րդ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ապավեն Հ.-ն, իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Blog Image