Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 3-ի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետի և դպրոցի տնօրեններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:
Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Մնացած մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ:
Ավելի վաղ հայտնել էին, որ նախօրեին ձերբակալվել էին Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, ինչպես նաև դպրոցների տնօրեններ:
Նշված վարչության պետը, որը ըստ մամուլի հրապարակումների, Կարեն Զազյանն է, մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար։
Կարեն Զազյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնում նշանակվել է դեռևս 2018 թվականի մարտի 30-ին և այդ պաշտոնը զբաղեցնում է ավելի քան ութ տարի։

Բաց մի թողեք
46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ
Երևանում 33-ամյա տղամարդը բեռնախցիկից վերցրել է հրազենի նմանվող առարկա և հետապնդել մեկ այլ անձի
Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին. Լուսանկար