Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության արտերկրում բնակվող թուրքերի ու ազգակից համայքների վարչության և Ադրբեջանի սփյուռքի հետ հարցերով հանձնաժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Այդ փաստաթղթով նախատեսվում է համակարգել երկու երկրների սփյուռքին վերաբերող հարցերը, ավելի ամրապնդել կապերը, զարգացնել ինստիտուցիոնալ համագործակցությունը և իրականացնել փորձի փոխանակում։
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրած երկրները նպատակադրված են տարբեր երկրներում ապրող թուրքական ու ադրբեջանական համայքների միջև հաստատել սերտ կապ ու համագործակցություն։ Նախատեսվում է, որ կողմերը հանդես կգան համատեղ ծրագրերով, տեղի կունենան նիստեր ու կոնֆերանսներ, հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։


Բաց մի թողեք
Բուլղարիան չի օգնի լրացնել Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար