Իշխանության կողմից գործադրված տարատեսակ ճնշումների հետեւանքով Դիլիջան համայնքի գործող ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության 5 անդամներից միայն երկուսն են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում նույն կուսակցությունից կրկին ավագանու թեկնածու առաջադրվել։
Այդ երկու անձը «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների առաջադրված ցուցակի 1-ին եւ 2-րդ համարներ Վարդան Ավագյանը եւ Սարգիս Սահակյանն են։ Մյուսները որոշել են «շառից, փորձանքից, իշխանության զայրույթից հեռու լինել»։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ այդ մարդկանց մի մասը ցանկացել է քաղաքական այս պրոցեսներից հեռու մնալ․ «Հիմա այլ գործերով են՝ այլ զբաղվածություն ունեն, նրանց մի մասն ավելի շուտ էր մանդատը վայր դրել։
Սարգիս Սահակյանն էլ ի սկզբանե ավագանիում չի եղել, հետո է դարձել ավագանու անդամ։ Մեզ մոտ որոշակի խառը փոփոխություններ են եղել։ Նոր առաջադրված ցուցակի երրորդ համարը Նելլի Ամիրյանն է, որն էլի մեր թիմից է, բայց նախկինում չի առաջադրվել»։

Բաց մի թողեք
Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից. Լուսանկար
Թշնամին գործում է
Մեր կուսակցությունը չեն գրանցում, իբրեւ թե պատերազմի քարոզ ենք անում