Հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզում սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ ուշագրավ որոշում է կայացվել։ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 1-ից 14-ը ներառյալ։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ մարզում սպասվելիք ընտրությունների ողջ պատասխանատվությունը «դրվել» է Ռոբերտ Ղուկասյանի վրա։ Փաշինյանը չի հանդուրժելու, եթե մարզպետը չհաջողի ընտրություններում հաղթանակ ապահովել։ Ու դա է պատճառը, որ մարզպետը քարոզարշավի ընթացքում արձակուրդում է լինելու։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Սյունիքում քվեարկություն է նախատեսված Գորիս և Մեղրի համայնքներում, և երկու համայնքներում էլ ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքում այս ընտրությունները իշխանության համար առանձնահատուկ նշանակություն ունեն, քանի որ թե՛ Գորիսում, թե՛ Մեղրիում սպասվում է բավական թեժ մրցակցություն։ Նախընտրական գործընթացում արդեն իսկ տարբեր քաղաքական ուժերի ու թեկնածուների շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Սյունիքի ընտրական գործընթացների նկատմամբ իշխանական շրջանակների ուշադրությունը բավական մեծ է, և մարզային իշխանության դերակատարությունը նախընտրական աշխատանքներում այս փուլում առանձնակի հետաքրքրության առարկա է։
Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ եթե ՔՊ-ն վստահ է, որ Գորիսում Առուշ Առուշանյանը կկարողանա իրենց համար լուրջ արդյունք ապահովել, ապա Մեղրիի դեպքում տարակուսած են, քանի որ նրան թեկնածուն, ով կարող էր հաղթանակ ապահովել՝ Խաչատուր Անդրեասյանը, այժմ կալանքի տակ է։
Մարզպետի առաջադրած թեկնածուն՝ Սերգո Գալստյանն էլ, որևէ հեղինակություն չունի, ու դժվար էլ կարողանա ընտրություններում ՔՊ-ի համար հաղթանակ ապահովել»։

Բաց մի թողեք
Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից. Լուսանկար
Թշնամին գործում է
Մեր կուսակցությունը չեն գրանցում, իբրեւ թե պատերազմի քարոզ ենք անում