25/09/2026

EU – Armenia

Այս մարդը Սիսիանում հունիսի 6-ին բողոքի ցույց անողներից մեկն էր, թուրք է. Լուսանկար

Հիշո՞ւմ եք հունիսի 6-ի աղմուկը, երբ հրապարակում արեցի, թե Սիսիանում ադրբեջանցիները բողոքի ցույց են անում։

ՀՀ ՆԳՆ -ն շտապեց արձագանքել, թե դրանք Իրանի քաղաքացիներ են, իսկ գործին լծված իշխանական քարոզիչները ամեն միջոց օգտագործեցին’ մարդկանց մեջ իմ նկատմամբ ատելություն տարածելու համար։

Այդ օրերին բազմաթիվ սպառնալիքներով նամակներ եմ ստացել, որոնք արխիվացրել եմ և փոխանցել իրավաբաններին’ օրինական պատժիչ գործողությունների համար։

Հիմա հրապարակում եմ առաջին անձնագիրը’ անուն ազգանունով։ Հուսեյն Հեյդարի Թուրքոմանի։ Թուրք է։ Իրանական անձնագիր ստացել է 2026-ի ապրիլի 29-ին ու անմիջապես հետո տեղափոխվել Հայաստան։ Այս մարդը Սիսիանում հունիսի 6-ին բողոքի ցույց անողներից մեկն էր։

Մնացածը’ հաջորդիվ։

Նաիրի Հոխիկյանի էջից

Այս մարդը Սիսիանում հունիսի 6-ին բողոքի ցույց անողներից մեկն էր, թուրք է