25/09/2026

EU – Armenia

Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվում իրանցի գործարարների գործով, ովքեր վարույթով տուժող են ճանաչված:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման համար: Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից:

Հավելենք, որ ընդդիմադիր գործիչն ամռան ընթացքում մի քանի անգամ արդեն նույն գործով հարցաքննվել է։