Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ այլ եվրոպական երկրների համար, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նրա խոսքով, ռուսական գազը Հայաստանի համար զգալիորեն ավելի էժան է, քան այլ երկրներից վառելիք գնելը։
«Կասկած չկա, որ ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան Գերմանիայի կամ այլ եվրոպական երկրների համար», – ասել է Շևցովը։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալն արձագանքել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Երևանը մտադիր է գազ գնել ցանկացած տեղից, որտեղ հնարավոր է։

Բաց մի թողեք
Ադրբեջանը շուրջ 30 տոկոսով բարձրացնում է զինծառայողների աշխատավարձերը
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել