9-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքի մեկնարկից բավականին անցել է: Մեր տեղեկություններով, խորհրդարանական ընդդիմությունը` տարբեր ֆորմատներով սկսել է քննարկել ու գնահատել իրենց գործունեութան արդյունավետությունն ու խորհրդարանում հնչող ելույթները։
Հրապարակ թերթը գրել է․ Վերլուծությունների արդյունքում ընդդիմադիր շրջանակներում հասկացել են, որ շատ բացեր կան, թերությունները շտկելու, սխալներն ուղղելու ժամանակն է եւ քննարկվում են ընդդիմադիր երկու խմբակցությունների միասնական աշխատանքը կազմակերպելու ու հստակ օրակարգ ձևավորելու հարցերը։ Նպատակը ոչ միայն սեփական օրակարգով հանդես գալն է, այլև իշխանության թելադրած օրակարգերի դաշտ չմտնելը։
Այս առումով ավելի փորձառու նախկին պատգամավորները, որոնց մի մասը խորհրդարանից ինչ ինչ պատճառներով դուրս է մնացել, նախաձեռնել են կուլիսային խորհրդակցություններ՝ ընդդիմադիր ուժերի միջև համագործակցությունը, միասնական օրակարգն ամրապնդելու եւ առաջ մղելու համար։
Ըստ այդմ՝ փորձ է արվում համախմբել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և ձևավորել առավել համակարգված ու միասնական աշխատանք։

Բաց մի թողեք
Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս
Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել
Հաջորդ քառօրյան թեժ է լինելու