Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է մարզի զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող, ստուգող հանձնաժողով։
Հրապարակ թերթը գրել է․ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշում նշված կատեգորիաների քանի՞ ընտանիք կարիք ունի բնակարանի։ 2018-2026 թվականներին այդ ընտանիքներից քանի՞սն է բնակարան ձեռք բերել, ի՞նչ միջոցներով»։
Մարզպետի աշխատակազմից մեզ պատասխանել են․ «Բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակներում ընդգրկված՝ զոհված (մահացած) կամ հաշմանդամություն ունեցող նախկին զինվորականների բնակարանի կարիքավոր 23 ընտանիք 2018-2025 թվականներին ստացել է համապատասխան ֆինանսական միջոցներ՝ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար։ Հերթացուցակներում հերթագրված է դեռեւս 71 մարդ»։

Բաց մի թողեք
Մարդ չի իմանում՝ ոչխար պահի, թե՞ շուն
Նոր սկանդալային մանրամասներ․ այսօր բռնված գողականը Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով է անցնում. Լուսանկար
Պայթեցվեց խաղաղության միֆը