01/10/2026

EU – Armenia

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 44-օրյա պատերազմի տարելիցին և այդ առիթով իր կողմից հրապարակային հայտարարություն չանելու հարցին։

Նրա խոսքով՝ պատերազմի վերաբերյալ վերջին հինգ տարիների ընթացքում ինքը բազմիցս խոսել է, և այս պահին թեմայի շուրջ նոր ասելիք չի տեսնում։ Փաշինյանը նշել է, որ պատերազմի հետ կապված հիմնական հարցերի ու հանգամանքների մասին արդեն տարբեր առիթներով անդրադարձել է։

Վարչապետի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր է սահմանել, ինչն էլ, ըստ նրա, պետք է դիտարկել այդ համատեքստում։

Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Թաթայի համերգի հեռարձակմանը՝ Փաշինյանը նշել է, որ դրա հետ կապված որոշակի անպատեհություն, իր գնահատմամբ, առկա է։ Միաժամանակ նա հարց է բարձրացրել, թե արդյոք նախկինում հեռարձակված բոլոր համերգների օրերին չի եղել որևէ զոհ։

«Այսօր էլ 44-օրյա պատերազմի օրերից մեկն է, հենց այսօր էլ ունեցել ենք զոհեր, ո՞նց վերաբերվենք, հետո գալու է նոյեմբերի 9-ը, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ»,- ասել է նա։