Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։
«Հրապարակ» թերթը գրում է. Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի նշանակվել։ Նիկոլ Փաշինյանն ինչպես արտաքին քաղաքական հարցերում է փակուղի մտել, այնպես էլ ներքաղաքական հարցերում մեծ դժվարություններ ունի: Նրա համար գերկարեւոր է Ծառուկյանի մարզը «վերցնելը», ինչպես նրա բիզնեսները խլեց:
Ուստի Կոտայքի մարզպետի, Աբովյանի համայնքապետի հարցում չի կարող տանուլ տալ, իսկ դեկտեմբերի 13-ին Աբովյանում ՏԻՄ ընտրություններ են կայանալու: Հնարավոր է մինչ այդ մարզպետ չնշանակվի, որպեսզի ընտրության պատասխանատվությունը մեկ մարդու ուսերին չընկնի, ինչպես դրվել է մյուս բոլոր մարզերում։ Հրահանգել է, որ ողջ թիմը պետք է Կոտայքում աշխատի, որ մարզն ու խոշորացված համայնքը ձեռքներից չգնան:
Ըստ այդմ էլ, անասելի մեծ ճնշումներ են գործադրվում Աբովյանի գործող քաղաքապետ Էդուարդ Բաբայանի նկատմամբ, որ նա չառաջադրվի:

Բաց մի թողեք
ԱԳՆ-ի նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց է լինելու
ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ Լուսանկար
Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց