«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական Սասուն Միքայելյանի սանիկը՝ Հրազդանի Ջրառատ թաղամասի պատասխանատու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Կոտանյանը, ձերբակալվել է։
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և խարդախությանն օժանդակելու համար։ Ուշագրավ է, որ նման մեղադրանքների պարագայում Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հրազդանում Կոտանյանների ընտանիքի անունը վաղուց է շրջանառվում։ Տեղացիները պատմում են, որ Սևակ Միքայելյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո տրանսպորտի քաղաքային երթուղին տրամադրվել է Կոտանյանների որդիների շահագործմանը, որից հետո մրցույթ է անցկացվել և այն սպասարկում է «Մուլտի տրանսպորտը»։
Թերթը փրձել է Հենրիկ Կոտանյանի վերաբերյալ տեղեկությունները ճշտել Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանից։ Վերջինս հարցերին չի ցանկացել պատասխանել՝ պատճառաբանելով, թե իրեն հարմար չէ խոսել։
Երբ քաղաքապետին հարցրել են, թե Հենրիկ Կոտանյանին մեղադրանք առաջադրվե՞լ է, Սևակ Միքայելյանը կարճ պատասխանել է. «Երեկոյան զանգեք»։

Բաց մի թողեք
Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի
Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը
Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է