Նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից կբարձրանա 1000 դրամով՝ հասնելով 47 հազար դրամի, հայտնել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:
«Աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում նաև 500 դրամ բարձրացում կունենա, դա կնշանակի, որ քաղաքացու մոտ տարբեր բարձրացումներ կլինեն, միջինում տարբեր թվեր կլինեն, նաև կբարձրանա զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակը:
Այնտեղ բանաձևն այլ է, քանի որ մեր կենսաթոշակային համակարգը շատ բարդ բանաձևերով: Բայց կլինի բարձրացում, որի համար կծախսենք մնացած բարձրացումների մոտավորապես 5,5 միլիարդ դրամ հավելյալ:
Թորոսյանը հայտնել է նաև, որ հունվարի 1-ից մահվան նպաստ կտրամադրվի միայն որոշակի խմբի՝ «անապահովության խմբում եղած մեր քաղաքացիներին»:

Բաց մի թողեք
«Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ն ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ. Լուսանկար
«Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բшխվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր. Լուսանկար
Թաղման նպաստի նոր կանոնները