Հոկտեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ բախվել են «Lexus» և «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Ավտովթար և վրաերթ՝ Երևանում
Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. նրանք հոսպիտալացվել են․ Լուսանկար
Առեղծվածային ու ողբերգական դեպք Տավուշում, պարզում են ուսուցչուհու հետ կապված դեպքի հանգամանքները