Ուելսի արքայազն Վիլյամն անցել է փշալարե պարսպի վրայով եւ մասնակցել Ուելսում ծառատունկի արարողությանը։
Դա տեղի է ունեցել Մոնմութշիր այցելության ժամանակ։ Արքայազնը այցելել է այն գյուղ, որը ձմռանը տուժել էր Մոնոու գետի վարարման հետեւանքով առաջացրած հեղեղումներից։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։
Համաձայն հաղորդման, անցյալ տարի «Կլաուդիա» փոթորկի պատճառով շրջանում տեղացել է մեկ օրում մի ողջ ամսվա տեղումների թանակը եւ գյուղը հեղեղվել է։ Տեղի ֆերմաներից մեկում արքայազնը միացել է տեղի կամավորականներից խմբերից մեկին եւ ծառ տնկել։
Արքայազնի արարքը քննարկվել է սոցկայքերում։ Մարդիկ ուրախությամբ նկատել են, որ արքայազնը եռանդուն է էներգիայով լի եւ ակտիվորեն իրականացնում է արքայական ընտանիքի անդամի իր պարտականությունները։

Բաց մի թողեք
Մոլդովայում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք են ընկել
Ֆրանսիան առաջարկում է ԵՄ-ին օգտագործել նավթի և դիզելային վառելիքի ռազմավարական պաշարները
Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա. Լուսանկար