05/10/2026

EU – Armenia

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանային «վեճերը» լուծելու մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին կշարունակի աշխատանքները սահմանների սահմանազատման և սահմանգծման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի հետ։

«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Սահմանազատումը և սահմանագծումը պետք է իրականացվեն երկու երկրների հետ, և այս հարցի շուրջ աշխատանքները կշարունակվեն լիովին բարեկամական ձևով», – ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի «Բաց եթեր» հաղորդման ժամանակ։

Կոբախիձեի խոսքով՝ ներկայիս իշխանությունները «ժառանգել» են խնդիրը և անցյալում այն ​​ավելի է բարդացվել։

Վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է հարևան պետությունների հետ բոլոր սահմանային հարցերը լուծել բանակցությունների միջոցով։