Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին կշարունակի աշխատանքները սահմանների սահմանազատման և սահմանգծման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի հետ։
«Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Սահմանազատումը և սահմանագծումը պետք է իրականացվեն երկու երկրների հետ, և այս հարցի շուրջ աշխատանքները կշարունակվեն լիովին բարեկամական ձևով», – ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի «Բաց եթեր» հաղորդման ժամանակ։
Կոբախիձեի խոսքով՝ ներկայիս իշխանությունները «ժառանգել» են խնդիրը և անցյալում այն ավելի է բարդացվել։
Վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է հարևան պետությունների հետ բոլոր սահմանային հարցերը լուծել բանակցությունների միջոցով։

Բաց մի թողեք
Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութին. Լուսանկար
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների և փաստաբանի մամուլի ասուլիսը, ի՞նչ է սպասվում ՀՀ երկրորդ նախագահին․ Տեսանյութ
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու