Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ։ 2021թ-ի հոկտեմբերի 5-ին ձյուն է տեղացել Հայաստանի մի շարք բնակավայրերում։ Ճամբարակ, 05․10․2021թ.»։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 5-ի և 6-ի՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Բաց մի թողեք
Լիլիթ Հովհաննիսյանը լավ է արել․ 8-ը տարի է հասկացող, չհասկացող քննադատ էդ խելքով իշխանություն են ուզում փոխել
Աղոթքի նախաճաշը՝ ոմանց ոգևորությունը
«Այս պատմությունը պարզապես ցավ չէ, այն հոգու ճիչ է»․ Ինքնասպանություն գործած Թաթուլի քույր․ Լուսանկարներ