Հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրություններին «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացրել է 12 հոգանոց ընտրացուցակ, որի 2-րդ համարը 1967թ․ ծնված «Գրին Ռոք» ընկերության վարորդ Նորայր Դավթյանն է։
Հրապարակ թերթը գրել է․ Դիլիջանում ասում են, որ նա «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի բարեկամն է։ «Հանրապետություն» կուսակցության ավագանու ընտրացուցակի 5-րդ համարը Նորայր Դավթյանի որդին է` 1996թ․ ծնված անհատ ձեռներեց Արամ Դավթյանը։
«Գրին Ռոք» ՍՊԸ-ն նաեւ «քույր» կուսակցության` «Քաղպայմանագրի» ընտրացուցակում է հանգրվանել․ 40 հոգանոց ցուցակի 40-րդ տեղում 1990թ․ ծնված, «Գրին Ռոք» ՍՊԸ-ի վարորդ Արթուր Սողոյանն է։
Փաստորեն, «Գրին Ռոքի» ավտոպարկը Դիլիջանի ավագանու թեկնածուների շտեմարան է: Այն «Գրին Ռոքի», որը սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին, Դիլիջանի պետական արվեստի քոլեջում ջազային համերգ էր կազմակերպել։


Բաց մի թողեք
Փաշինյանը շարունակում է ոչնչացնել մեր դիմադրության պաշարները
Պասիվ պաշտպանությունը հաղթանակի չի հասցնում
2026-ին ձեւավորված 9-րդ գումարման ԱԺ-ն այս 8 տարվա «թագուպսակն» է