Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ավագ դպրոցի աշակերտների ցույցերի ժամանակ ձայնային նռնակների օգտագործումը։
«Երեկվանից ես պահանջել եմ, որ այդ նռնակները այլևս չօգտագործվեն ավագ դպրոցի աշակերտների ցույցերի ժամանակ», – ասել է նախարարը RTL ռադիոկայանի եթերում։
Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում դպրոցականների և մանկավարժների մասնակցությամբ համազգային բողոքի ակցիաներ են։ Նրանք պահանջում են դպրոցների, լիցեյների ուսումնատեխնիկական, վարչական, կադրային բարելավում։
Ցույցերի ընթացքում տեղի են ունենում անկարգություններ, դպրոցների հրկիզնումներ, հարյուրավոր կրթօջախների աշխատանքը խափանվել են, հարյուրավոր այդպիսիք փակ են։
Իրավապահների և ցուցարարների բախումների արդյունքում կան հազարավոր ձերբակալվածներ, այդ թվում՝ հարյուրավոր անչափահասներ։ Երկուստեք վիրավորներ կան։

Բաց մի թողեք
Անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համար. Ուկրաինան ԵՄ-ից ստացել է ևս 1.2 միլիարդ եվրո
Երևանին և Բաքվին առաջարկել են արտաշիրիմման բալկանյան մոդել կիրառել. Լուսանկար
Պատրաստ ենք աջակցել Հայաստանին ԵՄ-ն ավելի մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս