08/10/2026

EU – Armenia

Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ բենզինի վերջին թանկացումը շուկայի կառուցվածքային խոցելիության և սահմանափակ մրցակցության համատեքստում ամբողջական ճգնաժամի նշան է։

«Ռեգուլ յար»-ը հասել է մոտ 600–620, «Պրեմիում»-ը՝ 620–650 դրամի, ինչը շղթայական ազդեցություն ունի տնտեսության վրա։

Թերթը նշում է, որ 2023-ին ներմուծման շուրջ 90%-ը բաժին էր ընկնում Ռուսաստանին, իսկ 2026-ի առաջին կեսին ռուսական մասնաբաժինը նվազել է մոտ 20%-ի՝ ներմուծումներով նաև Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Վրաստանից, Իսրայելից, Ռումինիայից, Բուլղարիայից և այլ ուղղություններից։ Սակայն գները շարունակում են բարձրանալ։