08/10/2026

EU – Armenia

Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հաջողությամբ է աշխատում Թեհրանի հետ համաձայնագիր կնքելու ուղղությամբ:

Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել ԱՄՆ-ին հանուն հակամարտության դադարեցման, շեշտել է ամերիկացի առաջնորդը․

«Ուիտկոֆը համաձայնագիր կնքեց ՀԱՄԱՍ-ի հետ։ Ես նկատի ունեմ այն, որ հանկարծ ամեն ինչ լռեց: Այժմ նա աշխատում է Իրանի հետ համաձայնագիր կնքելու ուղղությամբ, և կարծում եմ` շատ լավ է գլուխ հանում։ Իրականում այդ համաձայնագիրն այնքան էլ իմ ուզածը չէ, բայց նրանք պատրաստ են մեզ առաջարկել ամեն ինչ, միայն թե սա դադարի … Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը դադարեցվել են:

Խոսվում է նաև այն մասին, որ բանակցային գործընթացի փակուղու հետևանքով Թրամփի վարչակազմը խորհում է Իրանին նոր հարվածներ հասցնելու մասին․ Պենտագոնը համանման տարբերակ է դիտարկում։