Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ԱՄՆ-ի բանտում սրտի կաթված է ստացել․ այս մասին հայտնել է «The Associated Press»-ը՝ վկայակոչելով Ֆլորեսի փաստաբաններին։
69-ամյա Ֆլորեսի ներկայացուցիչները հայտնել են, որ նա սրտի կաթված է ստացել հուլիսին։ Նրանք նշել են, որ կինն ունի սրտի հետ կապված խնդիրներ, որոնք հնարավոր չէ բուժել բանտային համակարգի պայմաններում։ Կալանքի ընթացքում Ֆլորեսը նաև 11 կգ քաշ է կորցրել։
Նրա փաստաբանները նշել են, որ կփորձեն հասնել նրա՝ տնային կալանքի տեղափոխմանը։
Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հարձակում էր իրականացրել Վենեսուելայում քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա և ձերբակալելուց հետո Մադուրոյին ու նրա կնոջը դուրս բերել երկրից։ Հունվարի 5-ին նրանք կանգնել են Նյու Յորքի Հարավային շրջանի ԱՄՆ շրջանային դատարանի առջև։
Նրանց մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակցելու համար։ Մադուրոն և Ֆլորեսը իրենց մեղավոր չեն ճանաչել։ Վենեսուելայում պետության ղեկավարի պարտականությունները կատարում է նշանակված նախագահ Դելսի Ռոդրիգեսը, ով Մադուրոյի օրոք զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։


Բաց մի թողեք
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է
Նոր սարսափելի պատերազմին Պակիստանն էլ միացավ, իսկ Թուրքիա՞ն