Հոկտեմբերի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում «Կապան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ տանն աշխատանք կատարելիս բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, ով ժամեր անց մահացել է։ Հիվանդանոցում պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 72-ամյա Լևոն Ղ․-ն է։
Կապանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, Լևոն Ղ․-ն Սրաշեն բնակավայրի 2-րդ փողոցում գտնվող իր տան՝ երկրորդ հարկի պատշգամբում, որդու ներկայությամբ եռակցման աշխատանքներ կատարելիս աստիճանի վրա ոտքը սայթաքել է ու վայր ընկել և ստացած մարմնական վնասվածքների հետևանքով բուժաշխատողների կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում մահացել։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Բաց մի թողեք
Հաքերներն անջատել են Ֆրանսիայի հարյուրավոր սուպերմարկետների սառնարանները․ խանութները ստիպված են եղել դեն նետել սնունդը
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար
Նպաստ ստացողների համար կարևոր փոփոխություն․ որոշ ընտանիքներ կարող են զրկվել աջակցությունից