ՔՊ խմբակցությունում ներքին պայքար է ընթացել՝ որոշելու, թե ովքեր պետք է ընդգրկվեն Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հանձնաժողովի անդամ դառնալու ցանկություն են հայտնել մի քանի տասնյակ ՔՊ-ականներ, մինչդեռ տեղերը խիստ սահմանափակ են եղել։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ խմբակցությունում եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի կազմի ձևավորումը վերածվել է յուրօրինակ քասթինգի, որի արդյունքում միայն յոթ հոգի են ընտրվել։
Թեկնածուների թիվը հասել է մի քանի տասնյակի, և խմբակցությունում հարց է առաջացել, թե ում վստահել այս քաղաքական առումով զգայուն հանձնաժողովի աշխատանքները։ Արդյունքում գործընթացին ներգրավվել են ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը: Վերջինս ցուցակագրել է ցանկացող պատգամավորների անունները, իսկ ցուցակը փոխանցվել է Ռուբեն Ռուբինյանին։ ԱԺ նախագահը, ըստ մեր տեղեկությունների, ընտրություն է կատարել առաջադրված թեկնածուների միջև՝ որոշելով, թե ովքեր պետք է ընդգրկվեն հանձնաժողովի կազմում։
Իսկ ովքե՞ր են ընտրվել
ԱԺ նախագահի՝ հոկտեմբերի 8-ի կարգադրությամբ հաստատված կազմի համաձայն՝ հանձնաժողովը նախագահում է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
Հանձնաժողովի անդամներն են՝
Էդուարդ Աղաջանյանը,
Տարոն Չախոյանը,
Արփինե Դավոյանը,
Ալխաս Ղազարյանը,
Ծովինար Վարդանյանը,
Գոռ Արշակյանը։
Հանձնաժողովի կազմում ընդդիմադիր պատգամավորներ չկան, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են աշխատանքներին չմասնակցելու մասին»։

Բաց մի թողեք
Սոցփաթեթի «թաղումը». չեղարկվում է քաղծառայողի վերջին արտոնությունը․ Լուսանկար
Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ»
Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին