Իշխանական թիմը երանելի ժամանակներ չի ապրում, մի կողմից՝ Շաքիի դեպքն է ջախջախել սին խոստումները՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին, մյուս կողմից՝ բանակում զոհերի չդադարող վիճակագրությունն է արդեն անհանգստացնում հանրությանը, Ռուսաստանի եւ Արեւմուտքի դժգոհություններն են օրեցօր աճում եւ այլն։
«Հրապարակ» թերթը գրում է. Կան տեղեկություններ, որ վերեւներից հրահանգվել է խմբակցության հրձիգներին՝ օրակարգային դարձնել եկեղեցու եւ Վեհափառի ու հոգեւորականների թեման, ինչպես նաեւ՝ հնարավորինս արագ գործարկել այս հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, որպեսզի օրակարգ դարձած հակաիշխանական թեմաներն իրենց տեղը զիջեն եկեղեցու թեմային, եւ հանրությունը սկսի դրանով զբաղվել։
Մեզ ասացին, որ հանձնաժողովականները սերտ շփումների մեջ են նաեւ տիրադավներից ոմանց հետ, ու հնարավոր է՝ նրանք կանչվեն հանձնաժողովի նիստերին։ Մայր Աթոռից, բնականաբար, ոչ ոք այդ հանձնաժողովի նիստերին չի ներկայանա։ Բայց տիրադավների մասնակցությամբ նիստերը կարող են լուրջ շոու դառնալ։

Բաց մի թողեք
Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ
Նրա համար Նոր կտակարանից ավելի կարեւոր է Ալմա Աթայի հռչակագիրը
Ի տարբերություն Հայաստանի գործող իշխանությունների…