Օգոստոսի վերջերից խոսակցություններ կան Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետկանչի մասին, ինչի վերաբերյալ գրվեց եւ չհերքվեց։ Սեպտեմբերին Արսենյանը Հայաստանում էր, եւ բոլորը վստահ էին, որ նա այլեւս չի վերադառնալու Մոսկվա:
«Հրապարակ» թերթը գրում է. Սակայն, ի զարմանս շատերի, նա կրկին մեկնել է եւ շարունակում է կատարել դեսպանի պարտականությունները, քանի որ, ըստ մեր աղբյուրի, նոր դեսպանի ագրեմանի հարցը դեռ լուծված չէ։ Տեղեկացանք, որ երեկ Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել՝ ՀՀ անկախության 35-ամյակի առիթով, չնայած Անկախության տոնից 20 օր անցել է:
Նրա մտերիմները նշեցին, որ ընդունելությունն Արսենյանը կազմակերպել է իր հաշվին, որը նաեւ հրաժեշտի միջոցառում կարող էր համարվել։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկայում ՌԴ ԱԳՆ-ում են դեսպանի հետ հրաժեշտի հատուկ միջոցառում կազմակերպելու: Ռուսական կողմն ի սկզբանե թեեւ որոշ վերապահումներ ուներ՝ Արսենյանի հետ կապված, սակայն հետագայում լեզու գտան, ինչն էլ թերեւս նրա պաշտոնանկության պատճառ դարձավ:
Գրել էինք, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ աշխատած 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որը նաեւ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է: Բայց ռուսական կողմը կարող է նրա թեկնածությանը չհամաձայնել:

Բաց մի թողեք
Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները․ Լուսանկար
Մարդկանց պետք է ժամանակ հատկացնեին եւ հատուցման մասին մտածեին
60 հոգի նշանակվում է, 70-ը՝ ազատվում, այդ շրջապտույտն անընդհատ է