«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր էդգար Ղազարյանը գրում է. «Թալանչիները երբեք չեն կշտանում այլոց թալանելուց։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը։
Ներկա պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեք անդամներ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (վարչության նախագահ), ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը երեք հայցեր ունեն իմ դեմ Քաղաքացիական դատարանում` խոսքի համար։
Բոլոր դեպքերում նրանք հերքումից բացի ներկայացրել են ֆինանսական հատուցման պահանջ` օրենքով սահմանված առավելագույն չափով։ Այս պահին նրանց երեքի հայցերով ակնկալվող ընդհանուր գումարը կազմում է 17.000.000 ՀՀ դրամ` առանց դատական ծախսերի և պետական տուրքի գումարի, այն դեպքում, երբ իմ ամսեկան աշխատավարձը կազմում է մոտ 600.000 դրամ, որը ես ստացել եմ ընդամենը երկու ամիս։
Սրանով նրանք նպատակ ունեն ոչ միայն լռեցնելու ինձ, այլև թալանելու` ծնողներիցս ինձ փոխանցված և իմ կյանքի ընթացքում արդար վաստակով ձեռք բերված ողջ ունեցվածքս»:

Բաց մի թողեք
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ
Այսօր հիջաբի դեմ պայքարող Բաքվի բռնшպետի վարկն ամբողջ աշխարհում հավատացյալ մահմեդականների շրջանում հավասար է զրոյի
Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները