«Ընտրություններին ընդառաջ, Արտաշատի համայնքապետարանը որոշել է հանդիսավոր պայմաններում Արտաշատի հիմնանորոգված քաղաքային լճի բացման արարողությունն անել։ Նախատեսում են լճում թղթից պատրաստված նավակներ բաց թողնել։
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը եւս պատրաստվում է ներկա գտնվել միջոցառմանը՝ ապահովելով միջոցառման հնչեղությունը՝ ընտրությունների շեմին։ Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել միջոցառմանը։
Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց․ «Եթե մասնակցելու լինի, անպայման կտեղեկացնենք»։ Մինչդեռ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումների մասին արդեն մի քանի տարի է՝ նախապես չեն տեղեկացնում։ Հավանաբար, անվտանգային նկատառումներից ելնելով»։


Բաց մի թողեք
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից
Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Բացառիկ. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի