20/10/2026

EU – Armenia

Երբեք չենք մոռանա, որ․․․ Թրամփը հիշաչա՞ր է

Միացյալ Նահանգները երբեք չի մոռանա, որ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները հրաժարվեցին օգնել իրենց Իրանի հետ հակամարտության հարցում։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք օգնություն խնդրեցինք Իրանի հարցում, մենք դրա կարիքը չունեինք, բայց ես ուզում էի ստուգել [մեր դաշնակիցներին] և տեսնել, թե արդյո՞ք նրանք կօգնեն, քանի որ մենք այդքան շատ գումար ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա։

Մենք օգնություն խնդրեցինք , և նրանք պատրաստ չէին օգնել։ Մենք երբեք չենք կարող մոռանալ դա։ Մենք տարեկան միլիարդավոր դոլարներ ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա՝ նրանց պաշտպանելու համար, բայց երբ մենք ասացինք՝ «Կցանկանայի՞ք օգնել», [նրանք ասացին]. «Ոչ, շնորհակալություն», – ասել է Թրամփը Կանզասում կայացած հանրահավաքի ժամանակ։