Դեռ օգոստոսի 21-ին կայացած առաջին դատական նիստի ժամանակ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը վերացրել էր Ավետիք Չալաբյանի խափանման միջոցն ամբողջությամբ՝ հանելով նրա նկատմամբ սահմանված բոլոր սահմանափակումները։
Սակայն դատախազությունը բողոքարկել էր որոշումը՝ վերաքննիչ դատարանից պահանջելով Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ երեք ամիս ժամկետով։
Մեր տեղեկություններով՝ Վերաքննիչ Քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը մերժել է դատախազության բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հետաքրքիր է՝ իրավապահներն այս որոշմամբ կբավարարվե՞ն, թե՞ քաղաքական գործիչներին կալանավորելու հարցն արդեն թասիբի հարց է դարձել, և դատախազությունը կրկին կբողոքարկի դատարանի որոշումը։

Բաց մի թողեք
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար
Համատարած ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում