21/10/2026

EU – Armenia

Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացել

Հոկտեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները հայտնել են, որ երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակավայրերiց մեկից, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահը։

Եղեգնաձորի ոստիկանները պարզել են, որ մահացածը 3 ամսական աղջնակ է։ Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։