21/10/2026

EU – Armenia

Քաղաքաշինության խորհրդում ոչ մի մասնագետ չկա

Հոկտեմբերի 17-ին Տավուշի մարզային Տավուշ հեռուստաընկերության եթերում հեռուստաբանավեճի ժամանակ հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի առաջին համար Վարդան Ավագյանը հայտնեց, որ Դիլիջանն ունի հատուկ օրենք, որում նշված է, որ Դիլիջանի համանքապետին կից գործում է ներդրումների խրախուսման և քաղաքաշինության խորհուրդ, որն իրականում կուսակցական մարմին է, այդ խորհրրդով են անցնում Դիլիջանում կառուցապատման, քանդման, վերանորոգման բոլոր թույլտվությունները։

Հրապարակ թերթը գրել է․ Վ. Ավագյանն ասաց, որ թեև համայնքի ավագանին է որոշում, թե ովքեր ընդգրկվեն խորհրդի կազմում, սակայն այդտեղ ոլորտի հետ կապ չունեցող, ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են։

«Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակի առաջին համար Նունե Սանթրոսյանը թեման շարունակեց. «Մենք Դիլիջանից էդ քաղաքաշինության խորհրդում բնիկ Դիլիջանից մարդ չունեք։ Ես ազնվությամբ, սա ուղղակի փաստում եմ իրողությունը՝ ունեինք մի մարդ քաղաքաշինության խորհրդում` Մակլեցյան Գևորգն էր, որ հիմա այլևս չկա, քաղաքաշինության խորհրդի մեջ չէ։ Ես չգիտեմ, թե ինչ կրիտերիաներով է, այդ խորհրդի անդամները ոնց են հավաքվում, բայց ամեն դեպքում սա չի համապատասխանում մեր Դիլիջանի պահանջներին»։