21/10/2026

EU – Armenia

TRIPP-ի հարցը հասավ խորհրդարան

Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, մեկնարկել է քննարկում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի վավերացման հարցի շուրջ։

Հարցը քննարկվում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։ Այն խորհրդարանին ներկայացնելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Հանձնաժողովում քննարկումից հետո համաձայնագրի վավերացման հարցը նախատեսվում է ներառել հոկտեմբերի 27-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։