Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին՝ խիտ գրաֆիկի պատճառով։
Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ երկիրը կներկայացնի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Report-ը գրում է, որ հոկտեմբերի 30-ին Ալիևը Բաքվում կպարգևատրի ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին։
Ավելի վաղ, ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներն ակնարկել էին, որ Ալիևն իրականում Թուրքիա չի մեկնում այդ երկրի հետ վերջին շրջանում լարված հարաբերությունների ֆոնին, որոշակի դեմարշ արտահայտելով Անկարային։


Բաց մի թողեք
Կապանում ընտրապայքարը մտնում է վճռորոշ փուլ․ երեք քաղաքական ուժ՝ մեկ համայնք
Ի՞նչ է պահանջում Ադրբեջանը. ինչո՞ւ չեն ստորագրում խաղաղության պայմանագիրը
Արարատ Միրզոյանը՝ հայ գերիների հարցի մասին