երեկ՝ հոկտեմբերի 31-ին, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով։
Զինծառայողը Սևան համայնքի բնակիչ Տիգրան Ստեփանյանն է։
Սևան քաղաքի N 1 հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկը, ով ժամանակին դասավանդել է Տիգրանին, ասել է․ «Ընտանիքում երկուսն էին, մեծ եղբայրն ավարտել էր բանակային ծառայությունը, ինքը փոքրն էր։ Մեկ տարի էր, ինչ ծառայում էր, պետք է հուլիսին վերադառնար»։
Ուսուցչուհու խոսքով՝ Տիգրանն օրինակելի աշակերտ էր, կիրթ ու դաստիարակված։ Դպրոցն ավարտելուց հետո գնացել էր ավագ դպրոց, և կապը տղայի հետ կորել էր։

«Բուհ ընդունվելու համար դիմել էր, շատ լավ մարդ էր, համեստ, հանգիստ, հավասարակշռված։ Հ1-ով Ավետ Բարսեղյանը հաղորդում ուներ, մասնակցել էր, լավագույններից մեկն էր։ Դպրոցում գործում էր «Ես» բանավեճի ակումբը. մասնակից էր, հանրապետական փուլում երկրորդ տեղը բերեց Սևան քաղաքին»։
Մեր զրուցակցի խոսքով՝ ծնողները աշխատասեր, օրինակելի վարքի տեր մարդիկ են․ «Շատ ցավալի դեպք ա, շատ դաստիարակված, կիրթ երեխա էր։ Ընդհանրապես, իրենք քաղաքի լավագույն, օրինակելի բնակիչներից են»։
Հիշեցնենք, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով քննություն է ընթանում։



Բաց մի թողեք
Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտը
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան. Լուսանկար
Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը. Լուսանկար