Նիկոլ Փաշինյանն այցելել է «Երևան մոլ» առևտրի կենտրոն, որը կառուցվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի կողմից, սեփականատերը Խաչատրյաններն են, հայրը, ինչպես գիտեք, գտնվում է կալանավայրում` նրան պատգարակով դատարան են բերում, որդիների, եղբոր որդու նկատմամբ քրեական վարույթներ են հարուցված, նրանք հետախուզման մեջ են:
Փաշինյանը Երևան մոլի առաջ կարմիր ժապավեն է կտրել, չնայած մոլը վաղուց է կառուցվել: Մոլում ընդամենը «Հայփաս»` հայկական պասպորտ արտասահմանյան ընկերության գրասենյակ է բացվել, որտեղ այդ ընկերությունն իր թանկ անձնագրերն է վաճառելու ՀՀ քաղաքացիների վրա: Թե ինչու են անձնագրեր տպողները ուրիշի կառուցած շենքում գրասենյակ վարձակալել և ինչու են ՀՀ անձնագրերը մոլերից վաճառելու, չենք քննարկում: Բայց թե ինչու են վարձակալած գրասենյակի բացման ժամանակ կարմիր ժապավեն կտրում և երկրի վարչապետն էլ դա անձամբ է անում, առնվազն ամոթալի է ու զավեշտական:
Այսքան պետական պարտք կուտակես 8-9 տարում և նույնիսկ մի մոլ չկառուցվի քո պաշտոնավարման շրջանում, որ պետությունից միլիոններ աշխատող քո բերած ընկերությունը գոնե այդ մոլում տարածք վերցնի, էլ չասենք` որևէ ձեռնարկություն, ստրատեգիական կառույց չստեղծվի, բայց շոուներով կերակրես քո հանրությանը` վարձակալած գրասռնյակների կարմիր ժապավենները կտրես, թանկ անձնագրերի մուլյաժներ դնես Հանրապետության հրապարակում, ՆԳ նախարարն էլ անձնագրեր հանձնելը ներկայացնի որպես պետական կարևոր իրադարձություն` անձնագիրը կրծքին սեղմած նկարվի:
Տեսանյութն՝ այստեղ


Բաց մի թողեք
Ովքե՞ր կմրցեն Կապանի քաղաքապետի պաշտոնի համար
Այսօր Նարեկ Կարապետյանի ծննդյան օրն է
Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ի՞նչ նոր հնարավորություն է նախատեսվում