Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի վաճառքը վերսկսելու օգտին. գրել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով ամերիկացի, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների։
Պարբերականը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարերով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցմանը։ Ըստ հրապարակման՝ այս առաջարկը ներկայացրել են ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը և նախագահի փեսա Ջարեդ Քուշները սեպտեմբերին Մոսկվա և Կիեւ կատարած իրենց այցերի ընթացքում։
Նախաձեռնությունը ենթադրում է ռուսական գազի վաճառք ամերիկյան միջնորդի միջոցով․ քայլ, որը թույլ կտա շրջանցել եվրոպական պատժամիջոցները՝ միաժամանակ շահավետ հնարավորություններ ստեղծելով ամերիկացի ներդրողների համար։
Վաշինգտոնը դիտարկում է նաև ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարի աշխատանքը վերսկսելու հնարավորությունը՝ որպես ավելի լայն համաձայնագրի մաս։


Բաց մի թողեք
Բողոքի ցույցեր եւ անկարգություններ Ցյուրիխում․ Լուսանկար
Պաշտոնյաների հաղորդմամբ՝ Իսպանիայում տեղի ունեցած գնացքի վթարի զոհերի թվում կան Չեխիայի մեկ և ԱՄՆ-ի չորս քաղաքացիներ
Անում ենք նույնիսկ ավելի լավ․ Թրամփը Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ լրտեսության մասին