02/11/2026

EU – Armenia

Հայաստանի ներսում գործող գաղտնի պլանը ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի որոշ շրջանակներում ունի աջակցություն. վարչապետ

«Հայաստանի ներսում գաղտնի պլան իրագործելու ռեսուրս չկա»:

Այս մասին ԱԺ-ում 2027թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարած «գաղտնի պլան»-ին։

«Ակնհայտ է՝ այդ պլանը ԵԱՏՄ որոշ շրջանակներում ու Ռուսաստանի որոշ շրջանակներում ունի աջակցություն, նաև դրա համար կան պատճառներ, որովհետև Հայաստան են գործուղվել մարդիկ՝ շատ կոնկրետ խոստումներով»,- նկատել է նա։

Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ այնտեղ, որտեղ ներգրավված են եղել երաշխավորներ, դա ավարտվել է աղետով։

«Հայաստանում ընդդիմության գործունեությունը կապված է որոշ երաշխավորների տված երաշխիքների հետ, այս անգամ երաշխավորների հովանու ներքո գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով»,- ընդգծել է նա:

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ընդդիմադիրները դեռ ժամանակ ունեն՝ խուսափելու աղետից։