Երեկվանից իշխանական վերնախավը տոնում է անձնագրի կարմիր դառնալը։ Իհարկե քաղաքացիները դեռ «տոնելու» առիթ կունենան, երբ սեփական փորձով համոզվեն, որ անձնագիր փոխելն ավելի բարդ է լինելու, քան իշխանություն փոխելը։
Երեկ Հանրապետության հրապարակում տեղադրվել էին նոր անձնագրի մեծադիր պատկերները։ ՔՊ-ի խաժամուժն էլ հավաքվել էր այնտեղ՝ նկարվելու։
Կարծես Հայաստանի Հանրապետության քաղաքացին անձնագիր չի ունեցել` առաջին անգամ են ստանալու: Եվ սա ներկայացվում է որպես մեծագույն հաղթանակ։ Սոցցանցերում էլ ապուշ ստատուսներ են գրում, օրինակ՝ «Նոր անձնագիր՝ նոր հնարավորություններ»։ Սա արդեն պարզապես անհեթեթություն է։ Իսկ երեկոյան այնպիսի տոնակատարություն էին կազմակերպել, ասես Անկախության օրն էին նշում, կամ գուցե ավելին՝ Սևրի պայմանագիրն էին վերանայել, և Հայաստանն ի վերջո ստացել էր իրեն հասանելիքը։ Մի՞թե այսքան մանկամիտ լինելով, դեռ ակնկալում են, որ իրենց լուրջ կվերաբերվեն։
Երբ պետական կառավարման լրջագույն խնդիրները մնում են չլուծված, իսկ անձնագրի գույնի փոփոխությունը վերածվում է համազգային տոնախմբության, ակամայից հարց է առաջանում՝ սրանք իշխանությո՞ւն են ներկայացնում, թե՞ մանկապարտեզի սաներ են, որոնք հերթական հանդեսն են կազմակերպել։


Բաց մի թողեք
Սահմանադրության փոփոխությամբ էլ դեռ պարզ չէ՝ կլինի՞ խաղաղություն, թե՞ ոչ
Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի օր առաջ ազատ արձակումը
Փաշինյանն ինքն էլ զարմացած է իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից