Սարգիս Ստեփանյանը Նյու Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, նվաճել է չեմպիոնի տիտղոսը։
Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից։
«Եվս մեկ անգամ Հայաստանի օրհներգը հնչեց աշխարհի առաջնության պատվո հարթակում, և մեր եռագույնը բարձրացավ։
Սա իմ հինգերորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Հինգերորդ հաղթանակ, որը կերտվել է տարիների քրտնաջան աշխատանքի, պայքարի և անսասան կամքի շնորհիվ։
Այս հաղթանակս նվիրում եմ նաև հայրիկիս՝ ծննդյան օրվա առթիվ։
Հանուն Հայաստանի պատվի ու եռագույնի»,- նշել է նա։
![]()


Բաց մի թողեք
«Խիստ ու սրտացավ հրամանատար էր, յուրաքանչյուր զինվորին իր երեխայի պես էր վերաբերվում». կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել» … երկուսուկես ամիս անց. Լուսանկարներ
Վրացուհ Անին հաղթել է «Միսս Ասիա Գլոբալ 2026» մրցույթում․ Լուսանկար
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը». Լուսանկար