09/11/2026

EU – Armenia

Կոռեկտ եմ խոսել, ոչ մեկին չեմ թիրախավnրել, չեմ վիրավnրել. Շիրակի մարզպետը՝ ռnւսներին «Իվաններ» անվանելու մասին

«Կոռեկտ եմ խոսել, ոչ մեկին չեմ թիրախավորել, չեմ վիրավորել»:

Այս մասին ասել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ նախկինում ռուսներին «Իվաններ» անվանելու մասին իր արտահայտության և դրա շուրջ բարձրացված աղմուկը մեկնաբանելով:

«Ի՞նչն ենք թիրախավորել, մենք ինչի՞ Պողոս-Պետրոսին էլ ենք թիրախավորո՞ւմ, որ ասում ենք Պողոս-Պետրոս դուրս չի գա: Գերմանական նացիստական բառապաշարի օգտագործման մեկնաբանության հետ ո՛չ գյումրեցիներն են հաշտ, ավելին ասեմ՝ ո՛չ էլ Գյումրիում ապրող ռուսներն են հաշտ, որովհետև մեր հարաբերությունները իրենց հետ շատ դրական ու շատ բարիդրացիական է, որևիցե մեկը չի կարող ասել, որ ես կարող եմ վիրավորել մի մեծ ազգի:

Ժողովո՛ւրդ ջան, այստեղ խնդիրը ուրիշ տեղ է, ինչի՞ է իմ խոսքին, որը ուղղված է մեր ընդդիմությանը, արձագանքում Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Փոքր ժամանակներում մի բան կար, որ մեկին նեղացնում էին, մեծ եղբորը կանչում էր, հիմա ի՞նչ՝ մեծ եղբորն են կանչե՞լ, խոսքս ուղղված է եղել իրենց, թող իրենք ինձ պատասխանեն»,- ասել է նա: