Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին։
Նա ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «Պաշտոնական հայտարարություն. ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին» վերնագրով։
Ղազարյանը նշել է, որ նման որոշում է կայացրել երկրպագուների առաջարկից հետո՝ ընդգծելով, որ հայկական ֆուտբոլի զարգացման գործում անհրաժեշտ է համատեղ ջանքերի համախմբումը։
«Սա մեկ մարդու ճանապարհ չէ, սա մեր ընդհանուր գործն է․ միասին հանուն հայկական ֆուտբոլի»,– հայտարարել է նա։



Բաց մի թողեք
Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը պսակադրության արարողությունից
«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել» … տասն ամիս անց. Լուսանկարներ
«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է․ Լուսանկար