«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը կոշտ քննադատության է ենթարկել իշխանություններին՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ քրեակատարողական հիմնարկում մահվան դեպքին։
Թանդիլյանի գնահատմամբ՝ Գևորգյանի մահը քաղաքական այլախոհության նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է։ Նա ուշադրություն է հրավիրել նաև վերջին մեկ տարվա ընթացքում այն դեպքերի վրա, երբ, իր խոսքով, ծանր հանցագործություններ չպարունակող մեղադրանքներով անձինք կալանավորվել են։
Քաղաքական գործիչը կալանքը՝ որպես խափանման միջոց, անհիմն կիրառելու դեպքում որակել է որպես պատժիչ գործիք՝ նշելով, որ նման գործելակերպը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։
Թանդիլյանը նաև պատասխանատվության հարց է բարձրացրել դատաիրավական համակարգի առջև՝ ընդգծելով, որ այն պետք է ծառայի օրենքին, այլ ոչ թե քաղաքական իշխանության օրակարգին։
Նրա խոսքով՝ Արսեն Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքները պետք է ենթարկվեն լիարժեք և անաչառ քննության։ Թանդիլյանը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։
«Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգը սպասարկող դատաիրավական համակարգի խղճին։ Սա ողբերգություն է, որի հանգամանքները պետք է լիարժեք և անաչառ քննության ենթարկվեն»,- նշել է նա:


Բաց մի թողեք
Վերջապես հասկացեք՝ կալանքը պատիժ չէ, դա զուտ ծայրահեղ խափանման միջոց է
Կասեմ՝ ինչու է Փաշինյանը լռում
Նա պիտի հրաժարական տա